Բոլոր առարկաների շտեմարանները՝ լուծումներով, երիտասարդ ուսուցիչների վերլուծություններ և փորձնական քննություններ: Պատրաստվիր խաղի պես, բայց լուրջ արդյունքով:
Սկսել ենք ֆիզիկայից: Յուրաքանչյուր առարկա ստանում է նույն համակարգը՝ մարզիչ, տեսություն, վերլուծություններ և փորձնական քննություն:
15 րոպեում որոշում ենք քո մակարդակը և կազմում անհատական ծրագիր:
Ամբողջ շտեմարանը՝ լուծումներով: Սխալները հավաքվում են, որ կրկնես:
Ուսուցիչները տեսանյութերով քանդում են ամենաբարդ առաջադրանքները:
Բաց ես թողել տնայինը՝ կորցնում ես կյանք: Պահպանիր բոլորը մինչև քննություն: Սա խաղ է, և դու պետք է անցնես այն մինչև վերջ:
Իսկական ձևաչափով և գնահատման կանոններով՝ ամեն բլոկից հետո:
Հիշում են, թե որտեղ են սխալվում, և խոսում են քո լեզվով:







Նշիր առարկան և թե երբ է քննությունը: Կասենք, թե որտեղից սկսել:
Այո: Շտեմարանը, լուծումները, տեսությունը և փորձնական քննությունները անվճար են:
Ֆիզիկան, մաթեմատիկան, հայոց լեզուն և գրականությունը, քիմիան, կենսաբանությունը և անգլերենը: Մյուս առարկաները կավելանան մեկը մյուսի հետևից:
Երիտասարդներ, որոնք բարձր միավորով հանձնել են քննությունը և պատրաստում են վերլուծություններ:
Շտեմարանի հարցերն ու ճիշտ պատասխանները անվճար են: Ուսուցչի բաժանորդագրությունը բացում է բացատրությունները, վեբինարները, տեսադասերը և նյութերը:
Առաջին թեման՝ մի քանի րոպեում:
Շտեմարանի պատասխաններն ու թեստերը միշտ անվճար են: Վճարովի փաթեթները բացում են բացատրությունները, իսկ ուսուցչի հետ՝ նաև դասերը, վեբինարներն ու տնայինների ստուգումը:

33 թեմա և պնդումների փունջ, ընդհանուր 7697 առաջադրանք շտեմարանի երեք գրքերից: Յուրաքանչյուր թեմայում՝ թեստ, բոլոր հարցերը պատասխաններով և սևագիր:
8 բաժին՝ ընտրովի և կարճ պատասխանով առաջադրանքներ, և պնդումների փունջ, ընդհանուր 5931 առաջադրանք շտեմարանի չորս գրքերից:
6 գլուխ, չորս գրքերից՝ ընդհանուր 6596 առաջադրանք: Յուրաքանչյուր էջում՝ թեստ, բոլոր հարցերը պատասխաններով և սևագիր:
13 բաժին, երեք գրքերից՝ ընդհանուր 2849 առաջադրանք (6180 հարց): Յուրաքանչյուր էջում՝ թեստ, բոլոր հարցերը պատասխաններով և սևագիր:
Երկու գրքի բոլոր 1329 առաջադրանքները՝ ըստ թեմաների. ընտրովի պատասխանով, կարճ պատասխանով և պնդումներ:
Չորս մաս՝ հին շրջանից մինչև նորագույն ժամանակներ, ամեն մասում 8 տեսակի առաջադրանք, ընդհանուր 4949 առաջադրանք շտեմարանի երեք գրքերից:
Фонетика, лексика, орфография, морфология, синтаксис, пунктуация и тексты — 43 թեմա, ընդհանուր 6241 առաջադրանք շտեմարանի երեք գրքերից:
Յոթ բաժին՝ Երկիր մոլորակից մինչև Հայաստանի աշխարհագրություն, պնդումների փունջ, քարտեզագրական առաջադրանքներ և խնդիրներ, ընդհանուր 6116 առաջադրանք շտեմարանի երեք գրքերից:
Niveau A և Niveau B՝ տեքստեր, քերականություն, բառապաշար, թարգմանություն — 20 բաժին, ընդհանուր 3200 առաջադրանք շտեմարանի երկու գրքերից:
Տեքստեր, երկխոսություններ, քերականություն, բառապաշար և թարգմանություն — 21 բաժին, ընդհանուր 3799 առաջադրանք շտեմարանի երեք գրքերից:
13 թեմա, 2484 թեստային հարց, 1995 թվային պատասխանով խնդիր և 277 պնդումների փունջ՝ շտեմարանի բոլոր երեք գրքերից: Յուրաքանչյուր թեմայում կա տեսություն և սևագրության տախտակ:
Պարզ ծրագիր, տեսանելի արդյունք և կրկնուսույցից շատ ավելի մատչելի գին:
Երեխան անցնում է կարճ թեստ, և պարզ է դառնում, թե որ թեմաներն են թույլ:
Բոլոր հարցերը՝ ճիշտ պատասխաններով, անվճար: Երեխան մարզվում է թեմա առ թեմա:
Ընտրում եք ուսուցչին միայն այն առարկայից, որը պետք է: Բացատրություններ, վեբինարներ, տեսադասեր:
Մեր ուսուցիչները վերջերս են հանձնել միասնական քննությունները: Նրանք լավ գիտեն այսօրվա շտեմարանը, հիշում են, թե որտեղ են սխալվում աշակերտները, և խոսում են նրանց լեզվով: Հարթակը ղեկավարում է Yerem Khachatryan-ը:

Գրեք մեզ հենց այստեղ կամ Telegram-ում, կպատասխանենք:
Նշիր քննության օրը և առարկաները. ամեն օր կասենք, թե ինչ լուծել, որ ամբողջ շտեմարանը հասցնես և թույլ թեմաները կրկնես:
Ընտրիր քո երկու քննությունները և մուտքագրիր սպասվող միավորները (կամ վերցրու թեստերի արդյունքները): Կտեսնես միայն այն մասնագիտությունները, որոնց կարող ես դիմել հենց այդ առարկաներով, և որոնց շեմն արդեն անցնում ես: Ցանկում՝ 25 բուհի 221 մասնագիտություն:
53 000+ հարց 11 առարկայից. գրիր հարցի մի մասը, և կբացենք հենց այդ հարցը մարզիչում:
Բոլոր առարկաներն ու թեմաները մեկ էջում՝ լուծած հարցերը, ճշգրտությունը, փորձնական քննությունների արդյունքները և թեմաները, որոնք պետք է կրկնել: